Soft Skills Labs Opening at GSU

Event Details

Date

February 13, 2025

Place

Goris, Armenia

About the Event

On 13 of February, 2025 the opening ceremony of the Soft Skills Laboratory, created within the framework of the Erasmus+ DeSIRe project, took place at Goris State University, The event was attended by representatives of the teaching and administrative staff, as well as students.

 

GSU Rector Tigran Vandunts welcomed the attendees and thanked them for participating in the event, emphasizing that the development of soft skills allows students to receive a full education, while helping them adapt to the constantly changing environment and remain competitive in the labor market. According to his observation, the labor market is constantly changing, which not only creates development opportunities, but also poses new challenges, requiring new skills.

 

GSU Head of External Relations, Cooperation and Media Department Naira Safaryan spoke about the goals, objectives, implemented and future activities of the program. He highlighted the importance of the creation of the laboratory, emphasizing that it will make a great contribution to the education and development of soft skills of students, and the modules developed within the framework of the project will make them more competitive in the modern labor market.

միջոցառման մասին

2025թ.-ի փետրվարի 13-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ ճկուն հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում ստեղծված Փափուկ հմտությունների լաբորատորիայի բացման արարողությունը, որին մասնակցեցին պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերի ներկայացուցիչները, ուսանողները:


ԳՊՀ ռեկտոր Տիգրան Վանդունցը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ փափուկ հմտությունների զարգացումը ուսանողներին հնարավորություն է տալիս լիարժեք կրթություն ստանալու՝ միաժամանակ օգնելով նրանց հարմարվել անընդհատ փոփոխվող միջավայրին և աշխատաշուկայում մնալ մրցունակ: Նրա դիտարկմամբ՝ աշխատաշուկան շարունակաբար փոփոխվում է, ինչը ոչ միայն ստեղծում է զարգացման հնարավորություններ, այլև առաջադրում է նոր մարտահրավերներ` պահանջելով նոր հմտություններ:


ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի վարիչ Նաիրա Սաֆարյանը խոսեց ծրագրի նպատակների, խնդիրների, իրականացված և իրականացվելիք գործողությունների մասին: Նա կարևորեց լաբորատորիայի ստեղծումը՝ շեշտելով, որ այն մեծ ներդրում կունենա ուսանողների կրթության և փափուկ հմտությունների զարգացման գործում, իսկ ծրագրի շրջանակում մշակված մոդուլները նրանց կդարձնեն ավելի մրցակցային ժամանակակից աշխատաշուկայում:

Photos