From May 7–20, 2025, Goris State University (GSU) held an in-house multiplication training within the Erasmus+ DeSIRe project. The training, based on TUD-developed materials, included 8 interactive sessions—4 for academic and administrative staff and 4 for students—covering Equality, Diversity and Inclusion (EDI), Essential Entrepreneurial Skills, Business Communication and Negotiation, and Organizational Culture.
A total of 200 participants (99 staff and 101 students) engaged in workshops. Facilitated by GSU trainers with extensive Erasmus+ experience, the sessions aimed to transfer the knowledge on inclusivity, entrepreneurial thinking, effective communication, and cultural awareness—competencies crucial for 21st-century education and employability.
Staff committed to integrating these skills into curricula, while students developed greater intercultural sensitivity, initiative, and teamwork capacities. Institutionally, the training is expected to strengthen collaboration, foster inclusive practices, and support curriculum innovation, aligning with DeSIRe project broader objectives.
2025 թվականի մայիսի 7-ից 20-ը Գորիսի պետական համալսարանում (ԳՊՀ) Erasmus+ DeSIRe նախագծի շրջանակներում իրականացվեցին ներբուհական վերապատրաստումներ, որոնք ներառում էին 8 ինտերակտիվ դասընթացներ՝ 4-ը ակադեմիական և վարչական անձնակազմի և 4-ը ուսանողների համար:
Դասընթացների թեմաներն էին՝ Հավասարություն, Բազմազանություն և Ներառականություն, Ձեռնարկատիրական Հիմնական Հմտություններ, Գործարար Հաղորդակցություն և Բանակցություններ, և Կազմակերպչական Մշակույթ:
Ընդհանուր առմամբ 200 մասնակից (99 աշխատակից և 101 ուսանող) մասնակցել է դասընթացներին: ԳՊՀ-ի Erasmus+ փորձ ունեցող մարզիչների կողմից անցկացվող դասընթացները նպատակ ունեին փոխանցել գիտելիքներ ներառականության, ձեռնարկատիրական մտածողության, արդյունավետ հաղորդակցության և կազմակերպչական մշակութիվերաբերյալ իրազեկվածության մասին. հմտություններ, որոնք կարևոր են 21-րդ դարում կրթության և զբաղվածության համար:
Դասընթացին մասնակցած դասախոսական և վարչական անձնակազմը հանձնառու էր այս հմտությունները ներառել ուսումնական ծրագրերում, մինչդեռ ուսանողները զարգացրել էին միջմշակութային զգայունության, նախաձեռնողականության և թիմային աշխատանքի ավելի մեծ կարողություններ: Ինստիտուցիոնալ առումով, վերապատրաստումը նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը, խթանել ներառական գործելակերպը և աջակցել ուսումնական ծրագրերի նորարարությանը՝ համապատասխանեցնելով DeSIRe-ի ավելի լայն նպատակներին։