Piloting 2 within the framework of the Erasmus+ DeSIRe project

Event Details

Date

June 5, 2026

Place

Vanadzor, Armenia

About the Event

On June 5, 2026, the second pilot event of soft skills modules and massive open online courses (MOOCs) was held at Vanadzor State University within the framework of the DeSIRe project. The goal of the event was to assess the effectiveness of the use of the developed educational resources, their compliance with modern educational requirements, and to receive professional feedback for the purpose of further improving the courses.

The event was attended by experts from European partner institutions, Philip Penny, representing Dunleer Institute of Art, Design and Technology, Ireland, and Ignacio J. Blanco, representing the University of Granada, Spain. Their visit was an important opportunity to continue the fruitful cooperation, exchange professional experience and jointly evaluate the results of the work carried out within the framework of the project.

The event kicked off with an overview of two soft skills modules developed within the framework of the DeSIRe project: Module 4: “Prioritization and Decision-Making Skills” and Module 5: “Creative Thinking and Problem-Solving Skills”. The courses reviewed were based on the principles of student-centered learning and aimed at developing students’ active engagement, collaborative work, critical and creative thinking, as well as decision-making skills. The interactive methods and practical tasks used during the modules contributed to the active participation of the participants and the effective organization of learning.

After the observations, the participants continued professional discussions in an informal setting during a coffee break, which provided an opportunity to exchange opinions, present observations, and discuss opportunities for further cooperation.

The event continued with the presentation of massive open online courses developed within the framework of the DeSIRe project and hosted on the “Digital Observatory of Soft Skills” platform: MOOC 1: “Effective Business Communication and Negotiation Skills” and MOOC 5: “Emotional and Social Intelligence”. During the presentations, the structure, content, learning materials and digital resources of the courses were demonstrated. Particular attention was paid to the introduction of interactive learning, the use of multimedia tools and mechanisms that promote independent learning of learners.

The European experts highly appreciated the quality of the presented modules and online courses, their structural clarity, pedagogical soundness and innovative approaches. They emphasized that the developed educational materials are fully consistent with the requirements of modern higher education and contribute to the development of communication, collaboration, leadership, critical thinking, problem solving, as well as emotional and social intelligence. The effective use of the “Digital Observatory of Soft Skills” located on the Moodle platform was also highly appreciated, which contributes to the development of digital education and the strengthening of a culture of lifelong learning.

At the end of the event, Philip Penny and Ignacio J. Blanco held a master class, during which the role of soft skills in the context of higher education, employment, leadership and lifelong learning was discussed. Participants had the opportunity to get acquainted with international experience, discuss current challenges and development trends, and receive valuable professional advice.

Overall, the second pilot event was assessed as successful and effective. It once again confirmed the important role of Vanadzor State University in the processes of modernization, digitalization of education and development of international cooperation.

The event showed that the modules and massive open online courses developed within the framework of the DeSIRe project are an important contribution to the formation of a student-centered, flexible and future-oriented higher education environment, contributing to both the improvement of the quality of education and the continuous development of soft skills of learners.

Պիլոտային հանդիպում 2 Էրազմուս+ DeSIRe նախագծի շրջանակում

 

2026 թվականի հունիսի 5-ին Վանաձորի պետական համալսարանում DeSIRe նախագծի շրջանակում անցկացվեց փափուկ հմտությունների մոդուլների և զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOCs) երկրորդ պիլոտային միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր գնահատել մշակված կրթական ռեսուրսների կիրառման արդյունավետությունը, դրանց համապատասխանությունը ժամանակակից կրթական պահանջներին և ստանալ մասնագիտական հետադարձ կապ՝ դասընթացների հետագա կատարելագործման նպատակով։

 

Միջոցառմանը մասնակցեցին եվրոպական գործընկեր հաստատություններից փորձագետներ Ֆիլիպ Փեննին, ով ներկայացնում է Դուն Լիրի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիաների ինստիտուտը, Իռլանդիա, և Իսպանիայի Գրանադայի համալսարան ներկայացուցիչ Իգնասիո Ջ. Բլանկոն։ Նրանց այցը կարևոր հնարավորություն էր շարունակելու արդյունավետ համագործակցությունը, փոխանակելու մասնագիտական փորձը և համատեղ գնահատելու նախագծի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքները։

 

Միջոցառումը մեկնարկեց DeSIRe նախագծի շրջանակում մշակված երկու փափուկ հմտությունների մոդուլների դիտարկմամբ՝ Մոդուլ 4․ «Առաջնահերթությունների սահմանում և որոշումների կայացման հմտություններ» և Մոդուլ 5․ «Ստեղծագործական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ»։ Դիտարկված դասընթացները հիմնված էին ուսանողակենտրոն ուսուցման սկզբունքների վրա և ուղղված էին սովորողների ակտիվ ներգրավվածության, համագործակցային աշխատանքի, քննադատական և ստեղծագործական մտածողության, ինչպես նաև որոշումների կայացման կարողությունների զարգացմանը։ Մոդուլների ընթացքում կիրառվող ինտերակտիվ մեթոդներն ու գործնական առաջադրանքները նպաստում էին մասնակիցների ակտիվ մասնակցությանը և ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը։

 

Դիտարկումներից հետո մասնակիցները շարունակեցին մասնագիտական քննարկումները ոչ ֆորմալ միջավայրում՝ սուրճի ընդմիջման ընթացքում, ինչը հնարավորություն տվեց փոխանակել կարծիքներ, ներկայացնել դիտարկումներ և քննարկել հետագա համագործակցության հնարավորությունները։

 

Միջոցառումը շարունակվեց DeSIRe նախագծի շրջանակում մշակված և «Փափուկ հմտությունների թվային օբսերվատորիա» հարթակում տեղակայված զանգվածային բաց առցանց դասընթացների ներկայացմամբ՝ MOOC 1․ «Արդյունավետ բիզնես հաղորդակցություն և բանակցային հմտություններ» և MOOC 5․ «Էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտ»։ Ներկայացումների ընթացքում ցուցադրվեցին դասընթացների կառուցվածքը, բովանդակությունը, ուսումնական նյութերը և թվային ռեսուրսները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ինտերակտիվ ուսուցման, մուլտիմեդիա գործիքների կիրառման և սովորողների ինքնուրույն ուսումնառությունը խթանող մեխանիզմների ներդրմանը։

 

Եվրոպացի փորձագետները բարձր գնահատեցին ներկայացված մոդուլների և առցանց դասընթացների որակը, կառուցվածքային հստակությունը, մանկավարժական հիմնավորվածությունը և նորարարական մոտեցումները։ Նրանք ընդգծեցին, որ մշակված կրթական նյութերը լիովին համահունչ են ժամանակակից բարձրագույն կրթության պահանջներին և նպաստում են հաղորդակցման, համագործակցության, առաջնորդության, քննադատական մտածողության, խնդիրների լուծման, ինչպես նաև էմոցիոնալ և սոցիալական ինտելեկտի զարգացմանը։

Բարձր գնահատվեց նաև Moodle հարթակում տեղակայված «Փափուկ հմտությունների թվային օբսերվատորիա»-ի արդյունավետ կիրառումը, որը նպաստում է թվային կրթության զարգացմանը և ցկյանս ուսումնառության մշակույթի ամրապնդմանը։

 

Միջոցառման ավարտին Ֆիլիպ Փեննին և Իգնասիո Խ. Բլանկոն անցկացրին վարպետաց դաս, որի ընթացքում անդրադարձ կատարվեց փափուկ հմտությունների դերին բարձրագույն կրթության, զբաղվածության, առաջնորդության և ցկյանս ուսումնառության համատեքստում։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային փորձին, քննարկելու արդի մարտահրավերներն ու զարգացման միտումները և ստանալու արժեքավոր մասնագիտական խորհուրդներ։

 

Ընդհանուր առմամբ, երկրորդ պիլոտային միջոցառումը գնահատվեց որպես հաջողված և արդյունավետ։ Այն ևս մեկ անգամ հաստատեց Վանաձորի պետական համալսարանի կարևոր դերակատարումը կրթության արդիականացման, թվայնացման և միջազգային համագործակցության զարգացման գործընթացներում։

Միջոցառումը ցույց տվեց, որ DeSIRe նախագծի շրջանակում մշակված մոդուլներն ու զանգվածային բաց առցանց դասընթացները կարևոր ներդրում են ուսանողակենտրոն, ճկուն և ապագային միտված բարձրագույն կրթական միջավայրի ձևավորման գործում՝ նպաստելով ինչպես կրթության որակի բարձրացմանը, այնպես էլ սովորողների փափուկ հմտությունների շարունակական զարգացմանը։

Photos