
May 9, 2026

Vanadzor, Armenia
On May 9, 2026, a piloting and observation session was organized at Vanadzor State University within the framework of the DeSIRe Project.
The piloting session was attended by European partner experts Gerard Cullen and Anna Kruzenshtern, who visited VSU to observe and evaluate the implementation, effectiveness, and quality of the developed educational materials.
During the session, the following MOOCs and modules were presented and piloted:
• MOOC 1 – Effective Business Communication and Negotiation Skills
• MOOC 5 – Emotional and Social Intelligence
• Module 4 – Prioritizing and Decision-Making Skills
• Module 5 – Creative Thinking and Problem-Solving Skills
The experts highly appreciated the quality, structure, and innovative approaches of the presented courses, emphasizing their alignment with contemporary student-centered and competency-based educational principles.
Particular attention was devoted to active student engagement, collaborative learning practices, communication and emotional intelligence development, critical thinking enhancement, and the effective application of interactive teaching methodologies. The observers also highlighted the successful integration of multimedia and digital learning tools, as well as the strong practical orientation of the courses.
The experts noted the significant potential of the MOOCs and modules for future lifelong learning initiatives and micro-credential opportunities. In addition, several constructive recommendations were provided regarding the further enhancement of communication mechanisms, theoretical frameworks, and feedback systems.
Overall, the piloting and observation session held at Vanadzor State University was evaluated as highly successful and demonstrated the university’s active contribution to the advancement of innovative soft skills education and modern higher education practices.
2026 թվականի մայիսի 9-ին Վանաձորի պետական համալսարանում «DeSIRe » նախագծի շրջանակում իրականացվեց փափուկ հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների պիլոտային փորձարկման և դիտարկման գործընթաց։
Պիլոտային հանդիպմանը մասնակցեցին եվրոպական գործընկեր հաստատությունների փորձագետներ Ջերարդ Քալենը և Աննա Կրուզենշտերնը, ովքեր այցելել էին ՎՊՀ՝ գնահատելու մշակված կրթական նյութերի իրականացումը, արդյունավետությունն ու որակը։
Պիլոտային գործընթացի ընթացքում ներկայացվեցին և փորձարկվեցին հետևյալ զանգվածային բաց առցանց դասընթացերը և մոդուլները․
• MOOC 1 – Արդյունավետ բիզնես հաղորդակցություն և բանակցային հմտություններ
• MOOC 5 – Հուզական և սոցիալական ինտելեկտ
• Module 4 – Առաջնահերթությունների սահմանման և որոշումների կայացման հմտություններ
• Module 5 – Ստեղծարար մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ
Փորձագետները բարձր գնահատեցին ներկայացված դասընթացների որակը, կառուցվածքը և նորարարական մոտեցումները՝ ընդգծելով դրանց համապատասխանությունը ժամանակակից ուսանողակենտրոն և կարողահեն կրթական սկզբունքներին։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսանողների ակտիվ ներգրավվածությանը, համագործակցային ուսուցման կազմակերպմանը, հաղորդակցական և հուզական հմտությունների զարգացմանը, քննադատական մտածողության խթանմանը, ինչպես նաև ինտերակտիվ դասավանդման մեթոդների արդյունավետ կիրառմանը։
Դիտորդները կարևորեցին նաև թվային և մուլտիմեդիայի գործիքների արդյունավետ ինտեգրումը և դասընթացների գործնական ուղղվածությունը։
Փորձագետների գնահատմամբ՝ MOOC-երն ու մոդուլներն ունեն շարունակական կրթության և ապագա միկրո-որակավորումների զարգացման կարևոր ներուժ։ Միաժամանակ ներկայացվեցին մի շարք կառուցողական առաջարկություններ՝ հաղորդակցման մեխանիզմների, տեսական հենքի և հետադարձ կապի համակարգերի հետագա կատարելագործման նպատակով։
Ընդհանուր առմամբ, Վանաձորի պետական համալսարանում իրականացված պիլոտային և դիտարկման գործընթացը գնահատվեց որպես արդյունավետ և հաջողված նախաձեռնություն, որը կարևոր ներդրում է ժամանակակից կրթական նորարարությունների և փափուկ հմտությունների զարգացման գործում։